Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

«Աստղագիտության և տիեզերագիտության եվրոպական շաբաթ»

«Աստղագիտության և տիեզերագիտության եվրոպական շաբաթ»
09.07.2012 | 13:01

Հուլիսի 1-6-ին Հռոմում տեղի ունեցավ Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) 21-րդ համագումարը, որն ավանդաբար անցկացվում է եվրոպական երկրներից որևէ մեկի ազգային աստղագիտական ընկերության, այս դեպքում` իտալականի, հետ համատեղ:

Այս համագումարները ներկայումս կրում են «Աստղագիտության և տիեզերագիտության եվրոպական շաբաթ» խորագիրը:
Հայաստանից համագումարին մասնակցել է Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ Արեգ Միքայելյանը:
«Այսպիսի խոշոր միջոցառումներին մասնակցելը, առավել ևս` նրա աշխատանքներում ակտիվորեն ներդրում ունենալը, կարևոր եմ համարում Հայաստանի համար, քանի որ ներկայիս քաղաքակիրթ աշխարհում որևէ երկրի միջազգային հեղինակությունը կախված է այն բանից, թե ինչպես մեզ կներկայացնենք գիտության և արվեստի տարբեր ոլորտներում»,- մեզ հետ զրույցում ասաց Արեգ Միքայելյանը:
Նշենք, որ Եվրոպական աստղագիտական ընկերությունը հիմնվել է 1990-ին: ԵԱԸ-ին անդամ են հայաստանցի 24 աստղագետ:
2007-ին ԵԱԸ համագումարն անցկացվել է Հայաստանում, ինչը թերևս մեր երկրի պատմության մեջ խոշորագույն գիտական իրադարձությունն էր:
Արդեն հայտնի է, որ 2013-ին եվրոպական համագումարը կկայանա Ֆինլանդիայի պատմական մայրաքաղաք Տուրկուում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 8418

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ